«Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին անդրադարձել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը՝ ասելով. «Ամերիկացիներն ու իսրայելցիները մինչ օրս չեն հասկացել հետևյալը. Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական համակարգ՝ կայացած ինստիտուտներով։ Առանձին անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում համակարգի կառուցվածքի վրա»։               
 

Մտածենք մեր մասին

Մտածենք մեր մասին
14.04.2024 | 20:22

Ասել, որ աշխարհը խառն է՝ նույնն է, որ ոչինչ չասել:

Այսօր աշխարհը եռացող կաթսայի է նման, որտեղ եփվում, բնականաբար ֆիզիկական փոփոխության է ենթարկվում այն ամենը, ինչը լցվում է այդ կաթսայի մեջ:
Բնականաբար, բումերանգն էլ իր գործն է անում:


Մեղքի քարավանն է աշխարհով մեկ շրջում,
Եվ ուղտերը հերթո՜վ դռներին են չոքում,
Մոռացել են՝ ինչպես երես էին թեքում,
Երբ աշխարհի վերջն էին մեր բաց գլխին բերում:

Դիմակ էիր քաշել քո դեմքին անհաղորդ․
Հիվանդ ձևանալդ արդարացում չունի,
Վաղանցուկ չէ ցավն այս․ Կդիմանա՛նք, անցորդ,
Գնացի՞ր քո ճամփան՝ դիմավորի՜ր ուղտիդ:
Քեզ ասելիք չունենք․ Մեր իշխողն՝ անառակ,
Խրախճանքի մեջ է բոշեն՝ փաշա՜ դառած,
Մեր վարքով ակամա ինքնասպանվող դառանք,
Ասպարեզ են մտել վհուկ ու սատանա:
Աշխարհից ի՞նչ ուզենք, երբ․․․ քարացել ենք մենք,
Երբ վարքագիծ չունենք նորմալ, մարդավայել,
Աղբի նման նետված սուրբ մասունքներ ունենք:
Ցնորվե՜լ ենք․․․ Այս ի՜նչ աշխարհացունց դավ է:
Մեր շունչը հևոց է․․․ և լռությունը մեր՝ քար,
Եվ նմանվել ենք մենք կաղնու ճյուղակոտոր,
Պատվազուրկ մի ոհմակ հռհռու՜մ է անարգ,
Սրբավայրում, ահա՝ շքահանդես լրբոց․․․
Գուցե լռում ենք, որ․․․ կախվածի տան մասին
Գիտենք․․․ Դե, չեն խոսում պարանների մասին,
Բայց․․․ օդում ճոճվողին ինչու՞ փրկող չկա,
Է՜հ, բա՜ն չեմ հասկանում․․․ Ա՜խ, Աստված է վկա․․․
Մահից սոսկալի է անպատիվ ապրելը,
Գուցե ամոթի՞ց են ազգերը վերացել:
Դառնանք՝ մարդահավաք-զորահավա՜ք կանչենք,
Պատվով մարդն անմահ է․․․ Եկեք պատվով ապրե՜նք:

Անահիտ ՍԱՀԱԿՅԱՆ
06․02․2022

Դիտվել է՝ 6749

Մեկնաբանություններ